Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ընթրիքը
![](/timthumb.php?src=disc/01-03-24/42cded2e5c886a06563f350a5af37d44.jpg&w=450)
Սննդի ընդունման հավասարակշռությունն ազդում է նյութափոխանակության և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Shantnews-ի փոխանցմամբ՝ սննդաբան Յուլիա Լոմկովան Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչպիսին պետք է լինի առողջ ընթրիքը։
«Սնվելու համար կան հիմնական կանոններ. առաջինը սննդակարգի բազմազանությունն է: Ներառեք սննդի տարբեր խմբերի մթերքներ՝ ձեր օրգանիզմն անհրաժեշտ սննդանյութերով ապահովելու համար: Կարևոր է չափավորություն պահպանել չափաբաժինների մեջ։ Վերահսկեք ձեր ուտելիքի քանակությունը՝ չափից շատ ուտելուց խուսափելու և առողջ քաշը պահպանելու համար: Հաշվի առեք սննդանյութերի հավասարակշռված համակցությունը. յուրաքանչյուր կերակուրի մեջ ապահովեք ածխաջրեր, սպիտակուցներ և ճարպեր՝ հավասարակշռության հասնելու համար: Ընտրեք որակյալ մթերքներ՝ խուսափելով վերամշակված և բարձր կալորիականությամբ մթերքներից և ընտրելով թարմ, ոչ տապակած մթերքներ»,- բացատրել է նա:
Ըստ մասնագետի՝ ընթրիքը կարող է օգտագործվել նաև քնի որակը բարելավելու համար: Դրա համար խորհուրդ է տրվում ավելացնել մելատոնին պարունակող մթերքներ, ինչպիսիք են՝ տտիպ բալը, ինչպես նաև տրիպտոֆանի հարուստ աղբյուրներ՝ ձվի սպիտակուց, դդմի սերմեր և հավի կրծքամիս: Սրանք օգնում են կարգավորել քնի հորմոնները և նպաստում են որակյալ հանգստի: