Հրդեհ` Բյուրական գյուղում
![](/timthumb.php?src=disc/29-02-24/73b19a3cf165f9a7008d60876c7d72c1.jpg&w=450)
Փետրվարի 29-ին, ժամը 16։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 47-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 17:23-ին: Այրվել են տնակը (մոտ 20 քմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ։