Երևան, 27.Հուլիս.2024, 00:00 |
Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություննե... Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մ... Մահացել է Աշոտ երկաթի հայրը՝ Հրանտ Մինասյանը ... Իսպանացի հնագետները հայտնաբերել են Եվրոպայի ա... Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրո... Երկրաշարժ՝ Վրաստանում Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված... Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչո... Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպի... 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և... Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ ... ԲՏԱ փոխնախարարը կարևորել է ագրո արտադրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճան... Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը... Ինչպես է 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքայ... Վայոց ձորի մարզում բախվել են մեքենաներ. կա վի... Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժ... Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբա... Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդա... Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյ... Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հար... Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկ... Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով ... Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգվա... Տասնյակ հասցեներում գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո...

Հայաստանի դեմ նոր ագրեսիան կանխելու համար ԵՄ-ն պետք է սահմանափակի Ալիեւի ռեժիմի միջոցները. դեսպան Բալայան

Եվրամիությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառի առանց քսանյոթ անդամ երկրի միաձայն համաձայնության։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին նշել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Բացառիկ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ, Հայաստան -Բելգիա հարաբերություններին, ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, վերջինի ագրեսիվ գործողությունների անհետեւանք մնալուն։

Հայաստան-ԵՄ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դեսպան Բալայանը, սակայն, դեռ բավարարված չէ։ Ըստ դեսպանի, որոշ ոլորտներում՝ հատկապես մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը պետք է վայրկյան առաջ մեկնարկի։

-Պարոն դեսպան, երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը, ավարտին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ՀՀ հետ հարաբերություններն իրենց ամենաբարձր եւ ակտիվ մակարդակում են, քան երբեւէ։ Ինչպե՞ս եք դուք գնահատում երկկողմ հարաբերությունները, դրանք զարգացնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

-Կարծում եմ՝ մեր արտգործնախարարը (Արարատ Միրզոյան- խմբ.) պարոն Բորելի հետ ասուլիսի ժամանակ այդ հարաբերություններին տվեց նաև Հայաստանի գնահատականը: Այո, մենք տեսնում ենք ԵՄ հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա, որն առաջին հերթին օգնում է ամրապնդել Հայաստանը՝ բոլոր հնարավոր ոլորտներում՝ քաղաքական, ժողովրդավարական հաստատությունները, Հայաստանի տնտեսությունն ու ժողովրդավարությունը, անվտանգությունը եւ այլն։ Խոսելով անվտանգության մասին, պետք է շեշտել ԵՄ առաքելության առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմում, որը թույլ է տալիս Բրյուսելին առաջին ձեռքից տեղեկություն ունենալ, թե ինչ է կատարվում այնտեղ, ով է սրում իրավիճակը եւ, կարծում եմ, վերջին շրջանում եվրոպական կողմի միանշանակ եւ հստակ հայտարարությունները սրա արդյունքն են։ Իհարկե, լավ է ասել, որ մեր հարաբերությունները հրաշալի են ընթանում եւ այլն, բայց մյուս կողմից ես բավարարված չեմ, որովհետեւ տեսնում եմ, որ կան հստակ քայլեր, որոնք կարող են, սակայն դեռեւս չեն կատարվել։ Օրինակ, դրանցից մեկը մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկն է, որին արդեն մի քանի տարի է՝ սպասում ենք եւ ակնհայտ է, որ տեղ կա առաջ գնալու։ Մենք նաեւ կարիք ունենք բարելավելու մեր տնտեսությունը ոչ միայն մեր արտադրանքի որակի բարձրացման առումով, այլեւ պետական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, մասնագետներին համապատասխան կրթություն տալու եւ բոլոր նմանատիպ ոլորտներում։ Ես կարող եմ իմ գերատեսչության օրինակը բերել։ Դիվանագիտական դպրոցը, որը տասնհինգ տարի առաջ հիմնադրվեց ԵՄ գործուն աջակցությամբ եւ օժանդակությամբ, այսօր ապահովում է ոչ միայն ԱԳՆ-ին, այլեւ պետական այլ կառույցներին բավական որակյալ կադրերով։

-Եթե հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են, ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչն է նշում, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. մասնավորապես խոսքը պատժամիջոցների մասին է։

-Առաջիկա շաբաթներին հնարավորություն կունենանք տեսնել Հայաստանին աջակցելու տեսանկյունից բավական հնչեղ գործնական քայլեր։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, այստեղ, այո, տեսնում ենք որոշակի դժկամություն՝ ընկալելու այն վտանգները, որ իրենից ներկայացնում է Ալիեւի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ.) ռեժիմը, որը հաջողությամբ իրականացրեց էթնիկ զտում՝ չունենալով որեւէ ակնառու հետեւանք, եւ սա իրագործեց 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը, որի խորհրդարանական պատվիրակության լիազորություններն ամեն դեպքում դադարեցվեցին։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի մեր գործընկերները, որոշ անդամ երկրներ պարզապես բարի կամքի դրսեւորումից, իրենց մտայնությունից, որ դեռեւս հնարավոր է փրկել իրավիճակը, մտածում են, որ Ալիեւը շարժվում է կամ ունի նույն մտածելակերպը, ինչ միջին եվրոպական երկրի ղեկավարը։ Բայց ցավոք, բռնապետների մտածելակերպը, այսպես կոչված 92% քվե ստացող բռնապետների մտածելակերպն այն ռացիոնալությունը չի պարունակում, ինչ մենք ենք հասկանում, ինչպես Լոնդոնում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում են դա ընկալում, եւ այս իրավիճակն է բերում նոր վտանգների։ Կարծում եմ՝ խաղաղության առումով ԵՄ առաքելությունն, արդեն հստակ է, պետք է լինի սահմանափակելու Ալիեւի ռեժիմի միջոցները՝ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիան եւ արկածախնդրությունը կանխելու համար։ Վարչապետը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-խմբ.) եւս France 24-ին տված հարցազրույցում ասաց, ես էլ կրկնում եմ, որ ակնհայտ է՝ Ալիեւը խաղաղություն կնքելու որեւէ հետաքրքրություն չունի, որովհետեւ իր ռեժիմի գոյության իմաստը մշտական բռնությունն է իր իսկ ժողովրդի դեմ, Հայաստանի դեմ։ Մեզնից կանցնի Վրաստանին, գուցե Իրանին։

Պատժամիջոցների մասով, կարծում եմ, ԵՄ-ն շատ լավ գործիքակազմ ունի, որը նույնիսկ անդամ երկրների միասնականության անհրաժեշտությունը չունի, որպեսզի արդեն սկսի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ ոչ միայն իր ագրեսիվ գործողությունների համար, այլ զուտ մարդու իրավունքների առումով, որոնք Ադրբեջանում ասել, որ խայտառակ վիճակում է, նույնն է, ինչ ոչինչ չասել։ Երբ ԵԽԽՎ որոշումն ենք ընթերցում, այնտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչու կասեցվեցին պատվիրակության լիազորությունները։

-Օրեր առաջ ԵՄ գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց, որ պատժամիջոցներ կիրառելու համար պետք է բոլոր անդամ պետությունների միաձայն համաձայնությունը։ Դուք նշում եք գոյություն ունեցող գործիքակազմի մասին, որը միաձայնություն չի պահանջում։ Խոսքն ի՞նչ մեխանիզմերի մասին է։

-Առանց մասնավորեցնելու, կան պայմանագրեր, որոնք մասամբ կամ ամբողջությամբ կարող են կասեցվել։ ԵՄ պատժամիջոցների մասնագետները շատ ավելի լավ գիտեն, որոնք են դրանք, որ կարող են օգտագործվել եւ որ պարագայում։ Այս պարագայում հեծանիվ չենք հորինում. կան մեխանիզմներ, որոնք կարելի է գործի դնել։ Պարզապես հարկավոր է քաղաքական կամք, հստակ գիտակցություն։ Ի դեպ, Եվրոպական խորհրդարանում այդ գիտակցությունը կա. թե ընդունված բանաձեւերը, թե պատգամավորների ելույթները եւ նրանց գրագրությունը Եվրոպական հանձնաժողովի հետ, որոնք հրապարակային են, վկայում են՝ Ալիեւի եւ նրա ռեժիմի կողմից խաղաղության հաստատման հարցում շահագրգիռ չլինելը կհանգեցնի ռեժիմի համար անկանխատեսելի հետեւանքների։

-Վերջերս հարցազրույցներից մեկում Ներքին Հանդի ուղղությամբ հարձակումը որակել եք որպես բացահայտ մարտահրավեր՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ վստահելիությանը: ԵՄ-ն դա չի՞ տեսնում եւ արդյոք դուք շփումներ ունեցե՞լ եք այս հարցի վերաբերյալ, ինչպե՞ս են արձագանքում եվրոպացի ձեր գործընկերները։

-Այո, իհարկե, ունեցել եմ շփումներ, արտահայտել եմ հայկական կողմի դժգոհությունը եվրոպական կողմի արձագանքի ոչ համաչափության առումով, որովհետեւ դրանից երկու շաբաթ առաջ լսել էինք, որ պարոն Բորելն ասել էր՝ Ադրբեջանի նոր ագրեսիան Հայաստանի հանդեպ կունենա անդառնալի հետեւանքներ։ Մենք ունեցանք նոր ագրեսիա, բայց չկա անդառնալի հետեւանք Ադրբեջանի համար։ Պետք է հստակ հասկանալ, որ այդ գործողությունն իրականացվել է սահմանապահ ծառայության կողմից, հրամանատարի հրահանգով՝ գնդակահարել հայ զինվորներին։ Ըստ տրամաբանության՝ ի՞նչ պետք է անի ԵՄ-ն հիմա, սահմանապահ ծառայությունը պետք է հայտնվի թիրախում։ Ի դեպ, դա իրականացվել է Հայաստանի սուվերեն տարածքում՝ օկուպացված դիրքերից։ Հետեւաբար, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն իր ամբողջ ղեկավար կազմով պետք է հայտնվի համապատասխան գործողությունների թիրախում։ Սրանք հարցեր են, որոնց վրա մշտապես հրավիրում ենք մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունը։ Առնվազն նախանցյալ տարվա դեկտեմբերի 12-ից ասում էինք, որ Ադրբեջանը պատրաստում է էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Մեզ ասում էին՝ չափազանցնում եք, Ադրբեջանը չի գնա այդ քայլին, եւ Ադրբեջանը գնաց այդ քայլին, ի՞նչ հետեւանք եղավ, բացի դատապարտումներից, որոնք, իհարկե, կարեւոր են, բայց երբեք բավարար չեն։ Հիմա նորից բացահայտ կերպով ասում ենք՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության դեմ։ Ասում ենք, որ դրա նպատակն է ապակայունացնել Հայաստանը եւ հասնել Հայաստանում բռնի կերպով իշխանափոխության։ Սա եվրոպացի մեր գործընկերներին հասցեագրված ուղերձների հիմքում է։ Ի պատասխան մեզ, ասում են՝ մենք ձեզ կօգնենք կայունանալ եւ կառուցել ձեր դիմադրությունը։ Այո, դա մենք տեսնում ենք, ինչի համար շնորհակալ ենք եւ ակնկալում ենք խորացնել հարաբերություններն այդ ուղղությամբ։

-Եվ դա բավական չէ՞…

-Բավական է, բայց ժամանակատար է։ Մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հարձակում է պլանավորում այս տարվա ընթացքում, եւ սա ոչ միայն հայկական կողմի կանխատեսումն է, այլ տարածաշրջանին եւ բռնապետական ռեժիմներին շատ լավ իմացող հեղինակավոր վերլուծաբանների միաբերան կարծիքը։

-Բայց կարծեք թե ԵՄ-ն չի հավատում։ Քիչ առաջ նշածս նույն հարցազրույցում Պիտեր Ստանոն հստակ ասաց, որ իրենք չեն կարծում, թե Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։

-Չեմ կարծում՝ ԵՄ-ն չի հավատում։

-Ուրեմն գիտակցաբար աչք է փակո՞ւմ։

-Տեսնում են եւ փորձում են դա կանխել առանց Ադրբեջանի հետ կամուրջներն այրելու։ Բայց մենք չենք խոսում կամուրջներ այրելու մասին։ Պետք է պահպանել երկխոսությունը, բայց մյուս կողմից եվրոմիջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները՝ քարտեզների, միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու, հումանիտար հարցերի մասին, բառացիորեն բոլոր կետերը խախտվել են Ադրբեջանի կողմից։ Ո՞րն է հետեւանքը։ Առանց հետեւանքի, առանց հետեւողականության արդյունք ապահովել չեք կարող։ Փորձում ենք սա փոխանցել մեր եվրոպացի գործընկերներին։ Մենք նրանց չենք մեղադրում անգործության մեջ, այլ ասում ենք՝ մեզ հարկավոր է ձեռնարկել առավել ակտիվ, միգուցե ոչ հրապարակային քայլեր, որոնք կկասեցնեն Ալիեւի ախորժակը՝ նոր ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ։ Ադրբեջանի տարածած պաշտոնական խոսույթը միայն դրա մասին է վկայում։ Վերջերս տեսանյութ էին հրապարակել, որում ասում են, որ Սեւանն են տեսնում արդեն եւ սարերով շատ հեշտ է հասնելը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ագրեսիայի նախապատրաստում։

-Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարեւոր է այնքանով, որ առաջին ձեռքից տեղեկություն են ստանում Բրյուսելում։ Սրանից բացի, ինչ է մեզ տալիս այս առաքելության՝ Հայաստանում գտնվելն ու ընդլայնվելը։ Հաշվի առնելով, որ այն չի զսպում Ադրբեջանին, ինչպես վերջերս համոզվեցինք Ներքին Հանդում տեղի ունեցածի օրինակով։

-Սկսեմ գուցե ամենակարեւոր դրույթից՝ մարդկանց միջեւ շփումները։ Մեր եվրոպացի գործընկերները, որոնք տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում, շփվում են մեր հայրենակիցների հետ նաեւ մայրաքաղաքից դուրս։ Այսինքն՝ տեսնում են, թե ինչով են ապրում հայկական մարզերը, որոնք են խնդիրները, ինչպես կարելի է աջակցել: Որոշակի գաղափարներ կան նրանց նաեւ այդ մարզերում, գյուղերում կրթական աշխատանքներում ներգրավելու։ Սա առաջին ամենակարեւոր փաստն է, որ պետք է արձանագրել։ Երկրորդն, այս մարդիկ, ապրելով հայերի հետ, կարող եմ ասել, վերադառնալով դառնում են որոշակի իմաստով Հայաստանի դեսպանները, ներկայացնում են Հայաստանը, հայ ժողովրդին եւ մշակույթը։ Երրորդ, այս մարդիկ, ապրելով Հայաստանում, մեզ հետ կիսում են ուրախությունն ու դժվարությունները, եւ սա մեզ մերձեցնում է այդ մարդկանց հետ, իրենց ընտանիքների հետ։ Իրականում այս առաքելության տեղակայումը տարածաշրջանի համար լավագույն բանն էր 2008 թվականից ի վեր, երբ համանման առաքելություն տեղակայվել էր Վրաստանում։

-Մինչեւ վերջերս Ադրբեջանը խուսափում էր Եվրոպական հարթակներում բանակցություններից, բայց Մյունխենում Գերմանիայի նախաձեռնությամբ հանդիպում կայացավ։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք Արեւմուտքին հաջողվել է Բաքվին բանակցային սեղան վերադարձնել եւ ի՞նչ ակնկալիքներ կան սրա հետ կապված։

-Մեր դիրքորոշումը կայանում է հետեւյալում՝ մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած հարթակում։ Խնդիրը հարթակի մեջ չէ, խնդիրը բարի կամքն է։ Մենք տեսել ենք, որ Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-խմբ.) միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կոպտորեն խախտվել, ոտնահարվել են։ Խնդիրը միջնորդի կարողության մեջ է՝ իր միջնորդությամբ կայացած համաձայնությունների կատարումը։ Ադրբեջանը հայտարարություն է տարածել, թե հայկական կողմը Վարդենիսի շրջանում խախտել է հրադադարը։ Այն նույն տեղում, որտեղ իրենք Սեւանի՝ իրենց աչքի առաջ լինելու մասին տեսանյութն էին տարածել։ Հստակ է չէ՞ ինչ է տեղի ունենում։ Կրկնելով վարչապետի թեզը. նույնիսկ եթե Ադրբեջանի հետ համաձայնություն կայացվի, մեզ հարկավոր են հստակ մեխանիզմներ դրա իրականացման համար եւ՝ միջազգային պատասխանատվությամբ մեխանիզմներ։ Ամփոփելով եւս մեկ անգամ՝ ընդգծեմ՝ խնդիրը հարթակների մեջ չէ, խաղաղության հասնելու իրական ձգտումն է։ Մենք դա ադրբեջանական կողմից չենք տեսնում։ Եվրոպական կողմից տեսնում ենք իրական ձգտում, հսկայական ջանքեր, մեծ հեղինակության եւ քաղաքական կապիտալի ներգրավում այդ առումով, բայց Ադրբեջանն այդ ամենը խախտում եւ անտեսում է։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք նորից փաստերի առաջ կկանգնենք։

-Խոսենք նաեւ Բելգիա-Հայաստան հարաբերությունների մասին։ Քաղաքական երկխոսության ի՞նչ մակարդակ եք դուք արձանագրել այս կես տարվա պաշտոնավարման ընթացքում։

-Քաղաքական շատ բարձր մակարդակի վրա են Բելգիայի հետ մեր հարաբերությունները։ Բելգիան Հայաստանում արդեն դեսպանություն ունի, շատ ակտիվ դեսպան է նշանակված։ Պարոն Դե Մյունքը, քաղաքականից բացի, շատ ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ մշակութային եւ տնտեսական ոլորտներում։ Իր հետ շատ ակտիվ եւ սերտորեն համագործակցում ենք ընդհանուր ծրագրերի շուրջ, ինձ օգնում է Բելգիայի տարբեր գերատեսչությունների հետ կապեր հաստատելու հարցում։ ԵՄ-ում Բելգիական նախագահության ընթացքում պլանավորում ենք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միգուցե նաեւ երկկողմանի այցելություններ կլինեն։ Փոխգործակցության թույլ կետը տնտեսական հարաբերություններն են, չնայած Բելգիան Հայաստանի արտաքին առեւտրի վերջին սանդղակներում չէ, բայց դա մեծ մասամբ ոսկերչական իրերի եւ ադամանդի առեւտրի հետ կապված է, որը բավական կտուժի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների նոր 12-րդ փաթեթի պատճառով, քանի որ մեր ադամանդների հումքը հիմնականում Ռուսաստանից է գալիս։ Աշխատելու տեղ ունենք եւ այս նպատակով էլ պատվո հյուպատոսներ ենք նշանակել Ֆլանդրիայում եւ Վալոնիայում, որոնց գլխավոր ուղղությունը տնտեսական հարաբերություններն են լինելու։

-Համայնքի հետ հարաբերություններն ինչպե՞ս կամփոփեք։

-Փայլուն, իդեալական։ Օրեր առաջ Բելգիայի հայերի կոմիտեի նոր կազմի հետ հանդիպեցի։ Քննարկում ենք տարբեր մշակութային ծրագրեր։ Օրինակ Ազնավուրի եւ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված միջոցառումներ։ Հայ Դատի գրասենյակն էլ ճիշտ դեսպանության դիմացն է, նրանց եւս այցելել էի մի քանի օր առաջ։ Հայ առաքելական եկեղեցու հետ եւս շատ լավ հարաբերությունների մեջ ենք։

Բելգիան իր ուրույն տեղն ունի ինձ համար։ Աղջիկս այստեղ է ծնվել, այստեղ ծառայել եմ 2004-2007 թվականներին, մեր ամենափորձառու դիվանագետներից եւ պետական գործիչներից Վիգեն Չիթեչյանի առաջնորդությամբ, ինչն ինձ համար բավականին մեծ դպրոց էր եւ վերադառնալ Բելգիա արդեն դեսպանի կարգավիճակում էմոցիոնալ է, բայց նաեւ պարտավորեցնող, քանի որ ԵՄ-ն եւ Բրյուսելը մեր հիմնական գործընկերներից են։ Պետական ծառայողի տեսանկյունից կարողանալ համեստ լումա ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում, կարծում եմ, ցանկացած դիվանագետի համար բավականին հուզիչ, պատասխանատու եւ պատվաբեր առաքելություն է։

Այս թեմայով

Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություննե... Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մ... Մահացել է Աշոտ երկաթի հայրը՝ Հրանտ Մինասյանը ... Իսպանացի հնագետները հայտնաբերել են Եվրոպայի ա... Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրո... Երկրաշարժ՝ Վրաստանում Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված... Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչո... Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպի... 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և... Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ ... ԲՏԱ փոխնախարարը կարևորել է ագրո արտադրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավարտական փուլում են Կարենիս - Չարենցավան ճան... Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մանկապարտեզում բռնության դեպքի տեսագրությունը... Ինչպես է 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքայ... Վայոց ձորի մարզում բախվել են մեքենաներ. կա վի... Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժ... Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբա... Վարչապետն ու ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդա... Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյ... Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հար... Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկ... Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով ... Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգվա... Տասնյակ հասցեներում գազ չի լինելու Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ն... Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտն... «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը հայտարարել է՝ Յ... Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմն... Լեռնագոգում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համա... «Կյանքից անժամանակ հեռացել է մեր անփոխարինելի... Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համ... «1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպ... Ի՞նչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նա... Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գ... Գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն այցելել է կամա... Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիակ... Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստա... Ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականո... Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման... Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդի... Մեծ Բրիտանիան չի վիճարկի Նեթանյահուի կալանավո... Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահ... Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տ... Մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինե... Փոքր Վեդու մանկապարտեզում առերևույթ երեխայի ն... Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հան... Արմավիրի նորաբաց շատրվանը․ վարչապետը տեսանյու... Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս ... ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ա... Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փո... Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարող... Արարատ Միրզոյանը կմեկնի Կիպրոս Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ... Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... Հայտարարություն․ Գյումրիում փակ են լինելու փո... Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինա... ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահով... Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել... Փաշինյանն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի ... Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգել... «Հետաքրքիր է, երեխաներին կբերե՞ն մսուր». Նիկո... Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատա... Վեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության... Արգիշտի Քյարամյանը և ՔԿ ամբողջ ղեկավար կազմն ... Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ... ՄԻՊ-ի հանձնարարությամբ մանկապարտեզում երեխայի... Զբոսաշրջիկն ասում է՝ լավ տեղ է, բայց չկարողաց... Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների... Փաշինյանն Էջմիածնում այցելել է սուբվենցիոն ծր... «Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի»․ Հարիս... Վեդիի համայնքապետարանում խորհրդակցություն է ը... Հունաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժո... Ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու ... Վարորդը 3 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթար... ՍԱՏՄ-ն՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթ... ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ... Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, ... Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen»-ն... Այսօր Փարիզում կմեկնարկի ամառային 33-րդ օլիմպ... Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատ... Սպասվում է անձրև և ամպրոպ Վահագն Խաչատուրյանը Փարիզում մասնակցել է «Սպո... Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն... «Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է». Բ... Փաշինյանը ծանոթացել է Վաղարշապատի նորաստեղծ մ... Վլադիմիր Հակոբյանը` 2024-ի շախմատի ԱՄՆ վետերա... Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխանե... Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն ... Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ, պարզապես հաճույ... Ինչպե՞ս տեսակավորել թափոնները. երեխաները սովո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan