Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք
![](/timthumb.php?src=disc/29-02-24/644844874d921c4355b4e151073286aa.jpg&w=450)
Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են խաղաղ պայմանագրի կնքմանն ուղղված՝ համարձակ և, միևնույն ժամանակ, դժվար ճանապարհով։ Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցությունների անցկացմանն ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է», - ասել է Բերբոքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որը շարունակվել է նաև այսօր։