Գեղամ Գևորգյանը վերընտրվեց ՄՊՀ նախագահի պաշտոնում
![](/timthumb.php?src=disc/29-02-24/b3dd201c8274fb44c32d8fe5e5e18f28.jpg&w=450)
Գեղամ Գևորգյանը վերընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր: Գեղամ Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, եղել է ՀԲ-ի առևտրի խթանման և ենթակառուցվածքի ծրագրի գրասենյակի ղեկավարը: 2018-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար, 2019-ին՝ ՄՊՀ նախագահ: