Երևան, 21.Ապրիլ.2024, 00:00 |
613 օր շարունակ Covid-ով հիվանդ տղամարդը մահա... Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-... Չծերացող Ջենիֆեր Լոպեսը. երգչուհու նոր հրապար... Վարչապետն այցելել է Լոռու մարզ (լուսանկարներ)... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իշխանությունը ադրբեջանական զինծառայողներին մո... Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջ... Ուկրաինայի բնակչությունը հոգնել է պատերազմից․... Ներհայաստանյան որոշ շրջանակներ կրկին լծվում ե... Փաշինյանը Վանաձորում նիստ է արել Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջա... Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայք... Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը պե... Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերու... Բիանկա Ցենսորին իր արտաքինով ցնցել է Դիսնեյլե... Շուրջ 400 նոր ծառ՝ «Հաղթանակ» զբոսայգում Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկող... Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նո... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն... Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի,... Ավելի քան երկու շաբաթվա մեջ առաջին անգամ Ռուբ... Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկո... Նիկոլ Փաշինյանը հետևել է Սպիտակ-Վանաձոր ճանապ... Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու ... Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմա... Ջասթին Բիբերը երկար դադարից հետո առաջին անգամ... ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկող... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրա... Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատ... Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին... Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր... 12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա. Աննա... Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի մա... Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայություն... ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցություն... Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից ... Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած ն... Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի... Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազա... Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկո... Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում ծա... ԱՄՆ-ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերի... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ... Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել ... «Լավ չի փչած»․ Փաշինյանը Ստեփանավանում դժգոհե... Հրդեհ՝ «Աղին» կայարանին մոտակա էլեկտրական ենթ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվակ... Գեղարքունիքում «Mitsubishi»-ն հայտնվել է ձորա... Շիրակում բախվել են «Audi»-ն և «Mercedes-Benz»... Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմ... Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ...

ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխման նպատակով ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրամիության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում մեծ թափով ընթացել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կրթության որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ոլորտում կատարվող բարեփոխումները և սահմանված նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ավելի համակարգված իրականացնելու նպատակով 2023 թվականին հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագիրը, որով սահմանված են կրթության բոլոր մակարդակներում պետական քաղաքականության հստակ թիրախներ և ժամանակացույց՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներին:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագիրն ընդգրկում է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքների 13 հանրակրթական ուսհաստատություն: Ընդհանուր առմամբ՝ 337 դպրոցներ կունենան վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Այն աջակցելու է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ներառյալ դպրոցների կառուցումն ու վերանորոգումը: Համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվելու նաև աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը կապահովի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» արդյունավետ իրականացումը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակին՝ կրթության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, մշտական և արդյունավետ համագործակցության համար:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը և ունենալու կենսունակ, լավ կրթված և պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,-նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալիի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրամիության համար. «Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը. «Մեր մոտեցումն առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

դիտվել է 63 անգամ

Այս թեմայով

613 օր շարունակ Covid-ով հիվանդ տղամարդը մահա... Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-... Չծերացող Ջենիֆեր Լոպեսը. երգչուհու նոր հրապար... Վարչապետն այցելել է Լոռու մարզ (լուսանկարներ)... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իշխանությունը ադրբեջանական զինծառայողներին մո... Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջ... Ուկրաինայի բնակչությունը հոգնել է պատերազմից․... Ներհայաստանյան որոշ շրջանակներ կրկին լծվում ե... Փաշինյանը Վանաձորում նիստ է արել Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջա... Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտակայք... Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը պե... Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերու... Բիանկա Ցենսորին իր արտաքինով ցնցել է Դիսնեյլե... Շուրջ 400 նոր ծառ՝ «Հաղթանակ» զբոսայգում Բայրամովն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկող... Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նո... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն... Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34049-ի,... Ավելի քան երկու շաբաթվա մեջ առաջին անգամ Ռուբ... Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկո... Նիկոլ Փաշինյանը հետևել է Սպիտակ-Վանաձոր ճանապ... Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու ... Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմա... Ջասթին Բիբերը երկար դադարից հետո առաջին անգամ... ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկող... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրա... Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատ... Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին... Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր... 12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա. Աննա... Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի մա... Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայություն... ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցություն... Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակ... Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից ... Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած ն... Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի... Էրդողանը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ քննարկել է Գազա... Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկո... Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում ծա... ԱՄՆ-ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերի... Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ... Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել ... «Լավ չի փչած»․ Փաշինյանը Ստեփանավանում դժգոհե... Հրդեհ՝ «Աղին» կայարանին մոտակա էլեկտրական ենթ... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվակ... Գեղարքունիքում «Mitsubishi»-ն հայտնվել է ձորա... Շիրակում բախվել են «Audi»-ն և «Mercedes-Benz»... Բեռլինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմ... Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan