Տիգրան Քեոսայանն առաջին անգամ պապիկ է դարձել
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել: Այս մասին հայտնում է «Газета»-ն։
Քեոսայանը հայտնել է, որ իր և դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի դուստրը՝ Ալեքսանդրան, որդի է ունեցել։ Տղային անվանակոչել են Գասպար։ Ռեժիսորը խոստովանել է, որ երկար ժամանակ թաքցրել է ընտանիքի նոր անդամի ծնունդը։
«Սաշան լույս աշխարհ է բերել Գասպարչիկին: Փառք Աստծո: Ես անընդհատ վախենում եմ ինչ-որ բան ասել»- կիսվել է նա:
Ալեքսանդրան ծնվել է 1994 թվականին, երբ Քեոսայանն ամուսնացած էր դերասանուհի Ալենա Խմելնիցկայայի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ևս մեկ դուստր՝ Քսենիան, որը ծնվել է 2010թ.: Երկրորդ կնոջից՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից, հեռուստահաղորդավարն ունի երկու դուստր և մեկ որդի։