Ներնետման դեպք՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
![](/timthumb.php?src=disc/27-02-24/7cba6761ce1d677c57bffd7c31c7bbf2.jpg&w=450)
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ, իրացնելով նշված տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 26-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, զննել են հիմնարկի բնակելի մասնաշենքի և պահակետերից մեկի հիմնական պատի միջև ընկած տարածքը։
Արդյունքում նշված տեղանքում հայտնաբերվել է ներնետված տոպրակ՝ ամրացված թելով։
Տոպրակում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։