Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բանակցությունների
![](/timthumb.php?src=disc/27-02-24/e403af580b52af27f1d8dfa829903aa5.jpg&w=450)
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։