Պապիկյանը հետևել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննության անցկացմանը (լուսանկարներ)
![](/timthumb.php?src=disc/27-02-24/61683c12cc7dad5e22d85aeb9bd70502.jpg&w=450)
Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր արդյունքներ: