Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում սպանվածների համար. ԱՄՆ դեսպանություն
![](/timthumb.php?src=disc/27-02-24/19d2ebe3b0e32967ac8ab89934510360.jpg&w=450)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այսօր հայ ժողովրդի հետ սգում են 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածների համար:
«Մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,- ասված է գրառման մեջ։