Պապիկյանը շնորհավորել է Իրակլի Չիկովանիին՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ
![](/timthumb.php?src=disc/26-02-24/17fb8e78e6cd4d5d51caf7c3dd4554f6.jpg&w=450)
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։
Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»։