Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան․ Անչելոտի
![](/timthumb.php?src=disc/25-02-24/2ff28f4c3c4fa0d931fa2242e09b638d.jpg&w=450)
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է ակումբում կիսապաշտպան Տոնի Կրոսի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։
34-ամյա գերմանացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Նա շատ պատասխանատու է և շատ հստակ ծրագրեր ունի ապագայի համար: Նա ցանկանում է ավարտել իր կարիերան, երբ այլևս չկարողանա ցույց տալ ցանկալի խաղամակարդակ:
Ինձ թվում է, որ նա դեռ կշարունակի իր կարիերան, բայց նա իմ խորհրդի կարիքը չունի»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։