Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք․ Չավի
![](/timthumb.php?src=disc/25-02-24/e6c662f97376f67d184ffe155539ca63.jpg&w=450)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Խետաֆեի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է թիմի՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունների մասին։
«Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա:
Կարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք: Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը փրկելու համար։
Չեմպիոնների լիգայում նույնպես ամեն ինչ հնարավոր է»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Չավիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: