Առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա, ով խնամում էր կենդանուն 10 տարի
![](/timthumb.php?src=disc/25-02-24/feaedd4f5cfa8333c009d43101a09332.jpg&w=450)
Նիգերիայի Obafemi Awolowo համալսարանի կենդանաբանական այգում առյուծը հոշոտել է աշխատակցին. գիշատիչը հարձակվել է տղամարդու վրա, երբ վերջինս կերակրում էր կենդանուն: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը։ Գիշատիչը պատռել է տղամարդու գլուխն ու կուրծքը։
Տուժողին գործընկերները դուրս են բերել խցից, սակայն, տղամարդուն չի հաջողվել փրկել։
Ինչպես նշել են համալսարանի աշխատակիցները, խնամակալը կենդանուն խնամել է ավելի քան 10 տարի, սակայն, թե որն է եղել հարձակման պատճառը, հայտնի չէ։