Գեղարքունիքում Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
![](/timthumb.php?src=disc/24-02-24/4ec31fa9ed35c2254cbd46493a6ef653.jpg&w=450)
Փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուզաննա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: