Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ երկիր. Ֆրանսիայի դեսպան
![](/timthumb.php?src=disc/24-02-24/fdc920140297d3640ed19a0a5910f701.jpg&w=450)
Հայաստանը ոչ ոք չի սեփականաշնորհում։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»,- նշել է դեսպանը՝ մեկնաբանելով Politico պարբերականի հրապարակումը, որում նշվել է, թե իբր «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»: