ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերություն
![](/timthumb.php?src=disc/24-02-24/11bfba6f7f155dcfe994542b1d2f8e18.jpg&w=450)
ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է 16 թուրքական ընկերություն։ Այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
Նշվում է, որ ցուցակում են հայտնվել արտաքին առևտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների, զբոսաշրջության ոլորտներում աշխատող ընկերությունները:
Ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել, գտնվում են Ստամբուլում, երկուսը գործում են Անկարայում և Անթալիայում: Հիմնականում մասնագիտանում են համակարգչային սարքավորումների, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում: