Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
![](/timthumb.php?src=disc/24-02-24/7bc16e92a5ae049b08a7b07642ee9dd9.jpg&w=450)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:
Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված ջերմ անձնական հարաբերությունները ևս կնպաստեն անցյալ տարի Էստոնիա կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը` ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: