Երևան, 05.Մայիս.2024, 00:00 |
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու...

Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal-ի հոդվածը

Ամերիկյան The Wall Street Journal-ն ընդարձակ հոդված է հրապարակել «Նավթի առևտրի գաղտնի օղակը, որը ֆինանսավորում է Ռուսաստանի պատերազմը» վերնագրով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է այն որոշակի խմբագրումներով:

«Ադրբեջացի քիչ հայտնի գործարարը ծպտյալ ցանց է հավաքել, որը հսկայական քանակությամբ նավթ է տեղափոխում Չինաստան, Հնդկաստան և այլ նոր շուկաներ։

Ուկրաինական պատերազմի առաջին օրերից տեղեկություններ էին ստացվել, որոնք վկայում էին, որ Nord Axis անունով առեղծվածային մի ընկերություն դարձել է ռուսական նավթի համաշխարհային խոշորագույն վաճառողներից մեկը:

Ընկերությունը, կարծես, ծլել էր ոչնչից: Այն ստեղծվել էր Հոնկոնգում՝ Ռուսաստանի ներխուժումից ինը օր առաջ: Բելիզից մի մարդ, որը նշանակված էր տնօրեն, նույն տարվա ընթացքում, ավելի ուշ ասել էր, որ չգիտի, թե ինչու է հիմնադրվել Nord Axis-ը կամ ովքեր են դրա սեփականատերերը:

Երբ ռուսական նավթի արևմտյան գնորդները դուրս էին գալիս շուկայից, Nord Axis-ը և մի քանի այլ անհասկանալի ընկերություններ «ոտքի վրա» էին պահում Ռուսաստանի ամենակարևոր ինդուստրիան՝ գտնելով նավթը վաճառելու նոր վայրեր՝ միլիարդավոր դոլարների եկամուտ բերելով նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավին:

ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ ցանկանում էին կտրել Ռուսաստանի նավթային փողերը: Բայց ո՞վ էր կազմակերպում գործարքները:

Ահա պատասխանը. ադրբեջանցի քիչ հայտնի գործարարը՝ Էթիբար Էյուբ անունով, որն արագորեն հավաքեց առևտրի և մատակարարման գաղտնի կայսրություն, որն այժմ հսկայական քանակությամբ նավթ է տեղափոխում Չինաստանի, Հնդկաստանի և այլ նոր շուկաների գնորդներին, համաձայն այն մարդկանց, ովքեր աշխատել են կամ գործարք են կնքել նրա հետ։ Այդ մարդիկ ասում են, որ նա հավաքել է մաշված տանկերների նավատորմ և քողարկել առևտուրը՝ օգտագործելով Դուբայում և Հոնկոնգում գրանցված ընկերությունների լաբիրինթոսը:

Nord Axis-ը և չորս այլ ընկերություններ, որոնք, նրանց կարծիքով, ղեկավարվում են Էյուբի կողմից, 2023 թվականին արտահանել են առնվազն 33 միլիարդ դոլարի ռուսական հումք և վառելիք, ինչը՝ համաձայն Կիևի տնտեսագիտության դպրոցի առևտրի տվյալների, կազմում է ռուսական արտահանման մեկ հինգերորդը: Այդ մարդիկ ասում են, որ Էյուբը նաև ղեկավարում էր ռուսական շուկայում ներգրավված այլ ընկերություններ:

Ռուսական հսկա պետական արտադրողը՝ «Ռոսնեֆտ Օյլ»-ը, ներխուժումից հետո կախվածության մեջ մտավ առևտրային և բեռնափոխադրող ընկերություններից, որոնք ունեն անթափանց սեփականության կառուցվածք և կառավարում՝ իր արտադրանքն արտահանելու համար:

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ կեղծ ընկերությունների և անհայտ կառավարման կառույցների օգտագործումը սովորական մարտավարություն է, որը վարչակարգերն օգտագործում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: Նման գործելաոճը դժվարացնում է հետևել, թե ով է կազմակերպում նավթի առաքումները պատժամիջոցների տակ գտնվող այնպիսի երկրներից, ինչպիսին է Ռուսաստանը:

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես գաղտնի առևտրային օպերացիան օգնեց Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի ջանքերը՝ ռուսական նավթային շահույթը կրճատելու համար։ Այն հիմնված է Էյուբի գործունեությանը ծանոթ մարդկանց հետ հարցազրույցների վրա, այդ թվում՝ ներկայիս և նախկին աշխատանքային գործընկերների, էներգետիկայի ու նավատորմի ղեկավարների հետ, ովքեր գործ են բռնել նրա հետ կամ մրցակցել նրա դեմ և այն ընկերությունների, որոնք պնդում են, որ աշխատում են նրա հետ։

The Wall Street Journal-ը նաև ուսումնասիրել է այն փաստաթղթերը, որոնք մանրամասնում են այն ընկերությունների գործարքներն ու առաքումները, որոնք այդ մարդկանց կարծիքով առևտրային ցանցի մաս են կազմում, և վերլուծել է Ռուսաստանի արտահանման տվյալները, բեռնափոխադրումների տվյալները և կորպորատիվ ու իրավական փաստաթղթերը 12 երկրներում:

Խաբեությունը, կարծես, գործողության անբաժանելի մասն է: Աշխատելով Մոսկվայի և Դուբայի գրասենյակներից՝ թրեյդերները գործարքներ են իրականացրել Nord Axis-ի և այլ ընկերությունների միջոցով՝ դժվարացնելով որոշել, թե ով է գործարքների վերջնական շահառուն: Ըստ Մերձավոր Արևելքի նավթի բարձրաստիճան պաշտոնյաների, Էյուբը դեպի Մոսկվա և Մոսկվայից թռչում է մասնավոր ինքնաթիռով: Առևտրի մոնիտորինգ իրականացնող ամերիկացի պաշտոնյաների հարցերից մեկն այն է, թե արդյոք այն առնչվում է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հումքի առևտրով զբաղվող Coral Energy-ի աշխատակիցներին, որի համար ժամանակին աշխատել է Էյուբը: Coral-ը շարունակում է բիզնես անել արևմտյան երկրներում, որտեղ շատ ընկերություններ խոստացել են չգնել կամ չֆինանսավորել ռուսական նավթը:

Coral-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը դադարեցրել է բիզնեսը Էյուբի հետ 2022 թվականի սկզբին, երբ որոշել է դուրս գալ ռուսական շուկայից, և որ այն որևէ առնչություն չունի Nord Axis-ի կամ Էյուբի հետ փոխկապակցված այլ ընկերությունների հետ:

Հարցազրույցներում, սակայն, մարդիկ, ովքեր աշխատում կամ աշխատում էին Coral-ում, նկարագրել են այդ ընկերությունները որպես Coral-ի «արբանյակներ», քանի որ որոշ մարդիկ աշխատում էին ինչպես Coral-ում, այնպես էլ ռուսական նավթի առևտրում: «Ռոսնեֆտի» պաշտոնյաներն օգտագործում են Coral անվանումը որպես Էյուբի կողմից ղեկավարվող ընկերությունների ցանցի կարճ անվանում:

Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը դիմել է Էյուբին՝ Coral և Coral-ի հիմնադիր Թահիր Գարաևին ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների կասկածելի խախտման վերաբերյալ լայն հետաքննության ընթացքում:

Գարաևը, որը նույնպես ծագումով ադրբեջանցի է, 2010թ․ հիմնադրել է Coral Energy ընկերությունը՝ Սինգապուրում: Ըստ Coral-ի ներկայիս ղեկավարի, այդ ժամանակ Ադրբեջանի ազգային նավթային ընկերությունը թրեյդերներ էր փնտրում իր նավթը համաշխարհային շուկայում վաճառելու համար:

Գարաևը Էյուբին աշխատանքի է ընդունել 2014 թվականին: Էյուբը քիչ բան գիտեր նավթի շուկաների մասին, բայց արագ սովորեց: Էյուբը, որին նախկին գործընկերները նկարագրում էին որպես ծանր գործարքառու և Գարաևի աջ ձեռք, հիմնեց Coral-ի բիզնեսը Ռուսաստանում:

Facebook-ում հրապարակված լուսանկարում Էյուբը պատկերված է սև երկարավիզ շապիկով (водолазка) և առանց շրջանակի ակնոցով։ Ըստ մարդկանց, որոնք նրա հետ գործեր են վարել, Էյուբն ասել է, որ հավակնում է ընդգրկվել Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։

2018-ին նա հեռանում է Coral-ից՝ դառնալով առևտրային խորհրդատու, բայց շարունակում աշխատել ընկերությունում՝ միջնորդավճարով: Coral-ի խոսնակն ասել է, որ Էյուբի հեռանալուց հետո ընկերությունը նրան «ներգրավել է կոնկրետ նախագծերում» ՝ մինչև 2022 թվականի սկիզբը։

Մինչ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, Coral-ը նավթի առևտուր էր անում «Ռոսնեֆտ»-ից և ավելի փոքր մասնավոր ընկերություններից, համաձայն արտահանման տվյալների, գործադիրի և բրիտանական դատարանի փաստաթղթերի:

Coral-ը ավելի փոքր խաղացող էր, քան արևմտյան ընկերությունները, որոնք գերակշռում էին ռուսական շուկայում:

«Ռոսնեֆթ»-ին անհրաժեշտ էին այդ թրեյդերները՝ գնորդներ գտնելու, գործարքներ ֆինանսավորելու և առաքում կազմակերպելու համար: Նրա ամենակարևոր «ելքը դեպի աշխարհ» շվեյցարական Trafigura Group-ն էր:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին: 2022 թվականի մարտին ԱՄՆ-ն արգելեց ռուսական նավթի ներմուծումը, իսկ Եվրամիությունը քայլեր ձեռնարկեց՝ սահմանափակելու «Ռոսնեֆտ»-ի հետ գործարքները:

Այն պահից, երբ արևմտյան բանկերը վախեցան գործ ունենալ ռուսական որևէ բանի հետ՝ շատ նավթային միջնորդներ լքեցին Ռուսաստանը: Trafigura-ն խզեց իր հարաբերությունները «Ռոսնեֆտ»-ի հետ: Ռուսաստանի պետական արտադրողի հետ բիզնեսը շարունակելը վտանգի տակ կդներ նրա գործունեությունը շատ այլ երկրների և արևմտյան բանկերի հետ:

Ռուսաստանի նավթի և վառելիքի արտահանումը, որը կազմում է համաշխարհային նավթի գրեթե մեկ տասներորդը, սկսեց կրճատվել: Առանց միջնորդների և պատժամիջոցներից վախենալու, վերամշակողները ռուսական նավթը կգնեին միայն մեծ զեղչերով՝ ինչը սպառնում էր Մոսկվայի բյուջեին:

Ինչպես հայտնում են քաջատեղյակ աղբյուրները՝ «Ռոսնեֆտ»-ը Coral-ին խնդրել է զբաղեցնել Trafigura-ի տեղը: Ըստ այդ առևտրային հարաբերություններին քաջածանոթ մասնագետների, Trafigura-ն նախկինում աշխատել էր Coral-ի հետ, իսկ Էյուբը հասկանում էր ռուսական մատակարարման համակարգը:

«Մենք համարում ենք անտեղի և առավել եւս անօգուտ մեկնաբանել ձեր կողմից ներկայացված լուրերն ու շահարկումները», - ասել է «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով The Wall Street Journal-ի հարցերին:

Coral-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը «պատերազմի առաջին իսկ օրվանից» հստակ արտահայտել է ռուսական շուկայից դուրս գալու իր մտադրությունը։

Coral-ը չէր ցանկանում վտանգել արևմտյան բանկերից վարկ վերցնելու իր կարողությունը: Այսպիսով, ինչպես իր ավելի խոշոր մրցակիցները, նա հայտարարել է, որ մայիսին կդադարեցնի առևտուրը «Ռոսնեֆտի» հետ և կդադարեցնի իր ամբողջ ռուսական նավթային բիզնեսը: Ըստ Coral-ի ներկայացուցչի՝ կարգավորող և լոգիստիկ անորոշությունները նույնպես դեր են խաղացել որոշման համար:

2022 թվականի հուլիսին Trafigura-ն հայտարարել է, որ Nord Axis-ը գնել է Արկտիկայում նավթի հետախուզման ռուսական առաջատար Vostok Oil նախագծում իր բաժնետոմսերի 10%-ը: Գործարքին ծանոթ աղբյուրներն ասում են, որ Էյուբն ու Գարաևը գնումը կատարել են Իգոր Սեչինի հետ համատեղ (ով Պուտինի վստահելի անձանցից է և ղեկավարում է «Ռոսնեֆտ»-ը): Դրանից հետո առաքման և արտահանման տվյալները ցույց են տալիս, որ Nord Axis-ը սկսել է մեծ քանակությամբ արտահանել Rosneft-ի նավթը:

Trafigura-ի ներկայացուցիչն ասել է, որ Nord Axis-ը անկախ ընկերություն է: Նա ասել, որ Trafigura-ն պատշաճ աշխատանք է կատարել և պարզել է, որ ոչ Nord Axis-ը, ոչ էլ դրա իրական սեփականատերերը չեն եղել գնման պահին գործող պատժամիջոցների և սահմանափակումների տակ:

Nord Axis-ի հանրային փաստաթղթերը Հոնկոնգում, որտեղ այն գրանցված է, չեն հիշատակում Էյուբի կամ Գարաևի մասին: Նրանք ցույց են տալիս, որ ընկերությունը պատկանել է ԱՄԷ հոլդինգային ընկերությանը՝ անանուն բաժնետերերով։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ բաժնետերերը Nord Axis-ը գնել են մեկ այլ ադրբեջանցի թրեյդերից՝ Nord Axis-ի կողմից Vostok-ի բաժնետոմսերը գնելուց մեկ ամիս առաջ: Համաձայն հաղորդագրությունների, հանդիպման արձանագրությունների և ընկերության ներքին փաստաթղթերի, որոնք ուսումնասիրվել են The Wall Street Journal-ի կողմից` այդ թրեյդերը նաև աշխատում էր որպես Coral-ի ներկայացուցիչ Թուրքիայում։ Ըստ Coral-ի՝ այդ թրեյդերն աշխատել է, որպես ընկերության գործակալ «մի շարք գործարքների դեպքում» և ընկերության աշխատակից չէ։

Nord Axis-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը ուղղակիորեն աշխատել է Trafigura-ի հետ Vostok-ի գնման հարցում, և որ Nord Axis-ը կապված չէ ոչ Էյուբի, ոչ Գարաևի հետ:

The Wall Street Journal-ն ավելի քան երկու շաբաթ փորձում էր Գարաևին հարցեր ուղարկել Coral-ի խոսնակի և բջջային հեռախոսի համարի միջոցով, որը տրամադրվել էր Coral-ի գործադիր տնօրենի կողմից: Ե՛վ Coral-ը, և՛ գործադիրը ասել են, որ իրենք տեղեկացրել են Գարաևին, որ թերթը ցանկանում է կապ հաստատել նրա հետ: Ավելի ուշ, մի անձ, ով ենթադրաբար ներկայացնում էր Գարաևին, բայց չի տրամադրել անուն կամ հեռախոսահամար, էլեկտրոնային փոստով դիմել է մեզ՝ խնդրելով հարցերը: Այդ անձը, սակայն, չի պատասխանել հարցերին կամ հետագա էլ. նամակներին։

Coral-ի խոսնակն ասել է, որ Գարաևը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն չի ունեցել գործարքի հետ, և որ ինքը որևէ առնչություն չունի Nord Axis-ի կամ ռուսական նավթի առևտուր իրականացնող այլ կազմակերպությունների հետ: Նա ասել է, որ Էյուբն այլևս չի զբաղվում Coral-ի բիզնեսով, ուստի ընկերությունը չի կարող մեկնաբանել նրա գործունեությունը:

Նա ասել է, որ Գարաևը մեկ տարուց ավելի է, ինչ չի զբաղվում Coral-ի կառավարմամբ: «Ցանկացած փորձ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապելու պարոն Գարաևին Coral Energy-ին, չի արտացոլում փաստերը»,-ասել է խոսնակը, որը Գարաևին բնութագրել է որպես «պասիվ փոքրամասնական ներդրող»:

Ե՛վ Coral Energy-ն, և՛ Գարաևը, նրա խոսքով, «միանշանակ դատապարտում են ներխուժումն Ուկրաինա և լիովին աջակցում և հավատարիմ են մնում բոլոր կիրառելի պատժամիջոցներին»:

2022 թվականի ամռանը նավթից նոր եկամուտներ էին հոսում Ռուսաստան ասիացի գնորդներից, որոնք պատերազմում կողմ չէին բռնել: Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները գնել են նավթի մեծ մասը։

Սակայն նոր վտանգ է հայտնվել. ԱՄՆ-ը, G-7-ի մնացած երկրների հետ համատեղ, պատրաստում էր պատժամիջոցներ, որոնք կփորձեին նվազեցնել ռուսական նավթի գինը: Գաղափարն այն էր, որ ռուսական նավթի հոսքը համաշխարհային շուկաներ պահպանվի՝ էներգակիրների գները ցածր պահելու համար՝ միաժամանակ նվազեցնելով այն գումարները, որը Մոսկվան կարող է վաստակել:

Նախատեսվող պատժամիջոցները Ռուսաստանին թույլ կտային շարունակել օգտագործել արևմտյան նավթատարներ և ապահովագրական ընկերություններ, բայց միայն այն դեպքում, եթե նա նավթ վաճառեր մեկ բարելի դիմաց 60 դոլարից ցածր գնով, ինչը զգալիորեն ցածր է շուկայական գներից: Հում նավթը բարելի դիմաց 60 դոլարից բարձր գներով վաճառելու համար Ռուսաստանը պետք է կառուցեր իր սեփական նավատորմը:

Ըստ մարդկանց, որոնք քաջատեղյակ են ոլորտին ու գործ են ունեցել այդ ընկերության հետ՝ Էյուբի կողմից շահագործվող ընկերությունները գնել են տանկերներ։ Եվրոպացի և ասիական նավատերերն ասում են, որ այդ ընկերությունները իրենց ֆանտաստիկ գներ են առաջարկել 25-ամյա տանկերի համար, որոնք նախատեսված էին որպես ջարդոն:

Այդ միջոցով՝ Էյուբի կողմից ղեկավարվող ընկերությունները հավաքել են ավելի քան 80 նավ՝ աշխարհի ամենամեծ նավատորմերից մեկը, ասում են գործարքներին ծանոթ որոշ մարդիկ: Բրոքերներն ասել են, որ ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսվել այն հավաքելու համար:

Նավերը դարձել են այն, ինչը մասնագիտորեն անվանում են ստվերային նավատորմ՝ անհասկանալի սեփականության իրավունքով հարյուրավոր տանկերներ, որոնք նավթը տեղափոխում են պատժամիջոցների տակ գտնվող արտադրողներից՝ հաճախ ճանապարհորդելով առանց միացված տրանսպոնդերների:

Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնի սահմանաչափը ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 5-ից:

Ընկերությունները, որոնք ղեկավարվում են Էյուբի կողմից, զբաղված էին այդ միջոցը շրջանցելով: 2022-ի վերջին մարդիկ, որոնք առևտուր էին իրականացնում Մոսկվայում այդ ընկերությունների համար, քննարկում էին նավթի սահմանաչափից բարձր վաճառքները թաքցնելու ուղիները, ասում է մեկը, որն այն ժամանակ աշխատում էր Coral-ում և մեկ այլ անձ, որը ծանոթ էր այդ հարցին: Ըստ կորպորատիվ գրառումների՝ նրանք աշխատում էին գրասենյակից, որը գրանցված էր մի ընկերությունում, որի տնօրենն այն ժամանակ Coral-ի ավագ գործադիրն էր։

Ընկերության մենեջերները հորդորել են այդ գրասենյակում աշխատող մարդկանց՝ հեռացնել Coral-ի հիշատակումը LinkedIn-ի օգտահաշիվներից: Երբ այդ գրասենյակի աշխատակիցները օգտագործում էին իրենց Coral էլփոստի հաշիվները, նրանք չպետք է նշեին «Ռոսնեֆտը»: Nord Axis-ի և Bellatrix Energy-ի էլեկտրոնային հասցեները, որոնք նրանք օգտագործում էին «Ռոսնեֆտի» հետ շփվելու համար, չէին ներառում նրանց լրիվ անունները, նշում է այն անձը, որը աշխատում էր այդ գրասենյակում:

Coral-ի խոսնակն «անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է որակել այն, որ Coral-ի համար աշխատող որևէ մեկը քննարկել է պատժամիջոցները շրջանցելու ուղիները: «Coral Energy-ն այլևս չէր զբաղվում ռուսական նավթի առևտուրով այն բանից հետո, երբ կիրառվեց գնի սահմանաչափը», - նշել է նա:

Մոսկվայի գրասենյակում գրանցված ընկերությունը ծառայություններ է մատուցել Coral-ին: Երբ Coral-ը լքել է Ռուսաստանը, ընկերության մոսկովյան գրասենյակի աշխատակիցներին խնդրել են թարմացնել իրենց սոցիալական մեդիայի պրոֆիլները՝ արտացոլելու այդ հեռանալը:

«Գարաևը 2023 թվականի սկզբին վաճառել է Coral-ի բաժնետոմսերի 60%-ը ընկերության մենեջերներին և այդ ժամանակից ի վեր նա որևէ դեր չի ունեցել ընկերության ղեկավարման գործում»,- ասել է խոսնակը։

Սակայն, ժամանակավոր առևտրային ցանցն աշխատում է, և ըստ Միջազգային էներգետիկ գործակալության, ռուսական նավթի վաճառքը անցած տարի գերազանցել է 180 միլիարդ դոլարը: Դա իհարկե իջել է 2022 թվականի ցուցանիշի ավելի քան 230 միլիարդ դոլարի համեմատ, երբ ներխուժումը հանգեցրել է նավթի բարձր գների, բայց ընդամենը 5 միլիարդ դոլարով ցածր 2021 թվականի եկամուտներից: Ռուսական նավթի գներն աճել են՝ համեմատած հումքի համաշխարհային հենանիշի հետ։

Nord Axis-ի պայմանագրերը Ռուսաստանում ավարտվել են անցյալ հուլիսին, ասում է Թուրքիայում գործող փաստաբան Մուրատ Սայինը, որն այդ ժամանակ Nord Axis-ի տնօրենն էր: Բայց նավթը շարունակում էր հոսել տարբեր ընկերություններով։ Ինչպես ասում են իրավիճակին ծանոթ մարդիկ՝ Էյուբը Voliton-ի, Guron Trading-ի, Pontus Trading-ի և այլ գործիքների միջոցով դարձել է Rosneft-ի գլխավոր միջնորդ: Pontus Trading-ի խոսնակը, սակայն հայտնում է, որ ընկերությունը որևէ կապ չունի Էյուբի հետ:

Մոսկվայի հետ Էյուբի խորացող հարաբերությունների նշաններից մեկն այն է, որ նա Սեչինին ուղեկցել է Կատարում արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, և երկուսը միասին են եղել Սեչինի՝ Տուլայում (Ռուսաստանի մայրաքաղաքից հարավ) գտնվող որսորդական տնակում:

Աղբյուրները նշում են, որ Գարաևը 2023 թվականի վերջին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Ռոսնեֆտի» պաշտոնյաների հետ։ Coral-ի խոսնակն ասել է, որ ընկերությունն այլևս չգիտի Գարաևի գործունեության մասին:

Ըստ վստահելի աղբյուրների, ԱՄՆ իշխանությունները, որոնք հետաքննում են առևտրային ցանցի գործունեությունը, կարծում են, որ այն կապված է Coral-ի հետ: Սակայն ոչ Էյուբի, ոչ էլ Գարաևի վերաբերյալ Coral-ը, ըստ խոսնակի, որևէ հարցում չի ստացել ԱՄՆ պաշտոնյաներից:

Դեկտեմբերին ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել ցանցում ներառված Bellatrix և Voliton ընկերությունների նկատմամբ, սակայն ինչպես հայտնում են իրավիճակին ծանոթ մարդիկ, նրանց գործունեությունն անմիջապես շարունակվել է Էյուբի այլ ընկերությունների միջոցով»։

Լուսանկարը՝ Վլադիմիր Սմիրնովի/ՏԱՍՍ/ZUMA PRESS

դիտվել է 210 անգամ

Այս թեմայով

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան (... Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հ... Ինչպես են Գեղարքունիքում դիմավորում շարժման մ... Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվր... Մշակութային գործիչներ և հանրային դեմքեր են մի... «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյա... Իսակովի պողոտայում Mazda 6-ը, դեռևս անհայտ հա... Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա... Սա անմահության երթ է․ Բագրատ Սրբազան Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթ... Ինչպես է արտահայտվում փսիխոզը «Մայր Հայաստան»-ն իր բոլոր ռեսուրսներով աջակց... Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված... 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությ... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան երթի մաս... Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում ... Երևանում ուժեղ կարկուտ է տեղացել Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է... Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարո... Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանց... «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանու... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրեն... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «թազա» Հայաստան... Բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․... Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը... Երևանում հաստաբուն ծառն ընկել է գազատար խողով... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դ... Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատ... Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար... Հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմին... Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղք... Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տե... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինու... Մի շարք հասցեներում գազ չի լինի Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերի... Փրկարարները դուրս են բերել գետում արգելափակվա... ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպ... Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգա... Զելենսկու նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է... WhatsApp-ը նոր գործառույթ կունենա Զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանությա... Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է ե... «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն ա... Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակո... Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության ... ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբ... «Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր․․․». Հովի... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը... Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա ... Ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ո... Ականջալուր եղեք Սրբազանին․ քանի ուշ չէ, ականջ... «Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել ... Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտ... Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին... Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վե... 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում Իտալիայի... Նախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ ... Եկեղեցու զանգերը հնչեցին (տեսանյութ) Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլը... Խնկո Ապոր անվան գրադարանի նախաձեռնությամբ Սպի... Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակ... «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ու... Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան... Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվո... Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավ... Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացա... Ուկրաինան կանգնած է պատերազմի նոր փուլի առաջ.... Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդ... Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվեր... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվայ... «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մե... Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի... «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակու... ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ... Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ... էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաք... ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն... Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մե... Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձմա... Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համ... Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Փաշինյանը յասամաններ է նվիրում Աննա Հակոբյանի... Մենք չենք ճանաչում ինքներս մեզ. պետք է անցնեն... Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմու... Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել ... «Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառ... Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապար... Տավուշից քայլերթ է սկսվել՝ դեպի Երևան․ Ուղիղ ... Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը... Բագրատ Սրբազանը Տավուշից երթով գալիս է Երևան ... ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ վե... Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերությու... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan