Ֆրանսիայի իշխանությունները պատրաստում են նոր օրենք՝ ֆերմերներին աջակցելու նպատակով
![](/timthumb.php?src=disc/21-02-24/e2fc92ed97236bd76787a68e563889e8.jpg&w=450)
Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է նոր միջոցներ ձեռնարկել ՝ ապահովելու ֆերմերների եկամուտների աճը և արդար գնագոյացման երաշխիքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը՝ ի պատասխան գյուղատնտեսության ոլորտում աշխատողների շարունակվող բողոքի ակցիաների։
Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի կառավարությունը մի շարք հատուկ միջոցներ է մշակում ֆերմերների եկամուտների ավելացում ապահովելու համար։
Նախատեսվում է, որ օրենքը պատրաստ կլինի մինչև ամառ, այն կլինի ի հավելումն արդեն իսկ գործող EGALIM-ին, որը մանրածախ ցանցերին պարտավորեցնում է գյուղմթերք գնել արդար գներով։