Փարիզի կենտրոնում բազմահարկ շենք է հրդեհվել. կան տուժածներ
![](/timthumb.php?src=disc/19-02-24/fbdfc104f327ec74367218befa22c51d.jpg&w=450)
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել:
«Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի: