«Սիրում եմ քեզ»․ Անդրեն հրապարակել է հոլովակ եւ նոր երգ՝ իր եւ մայրանալ պատրաստվող կնոջ՝ Անի Օհանյանի մասնակցությամբ
Սիրո տոնին Անդրեն կնոջը՝ Անիին շնորհավորել է գեղեցիկ խոստովանությամբ ու նոր հոլովակով։ Երգիչն ինստագրամյան իր էջում իր եւ կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Անիի գեղեցիկ կարգավիճակն ու առաջին անգամ հայտնելով ընտանիքում սպասվող համալրման մասին։
Հոլովակին կից Անդրեն ներկայացրել է նոր երգ՝ իր եւ կնոջ կատարմամբ։ Երգի հեղինակը Լուիզա Ղալումյանն է։