Շեւարդնաձեի թոռնուհին Դուբայում վրացական ռեստորան է բացել
Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի թոռնուհին՝ Մարիամ Շևարդնաձեն, Դուբայի ամենաէլիտար շրջաններից մեկում բացել է վրացական «Kartuli» ռեստորանը, գրում է BMG-ն։
Ռեստորանը գտնվում է Բուրջ Խալիֆա երկնաքերից և աշխարհի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկի՝ Դուբայ մոլից քայլելու հեռավորության վրա։
«Ռեստորանում գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ վինտաժային ուտեստներ, բերել ենք Վրաստանից։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ, որոնք գալիս են մեր ռեստորան, զգան, որ իրենք 19-րդ դարի տանը են», - ասել է Շևարդնաձեն:
Նրա խոսքով, մեծ մրցակցության պատճառով Դուբայում բիզնեսով զբաղվելը դժվար է, բայց «տանը» հասկացությունը լավ է աշխատել, և նրանք կարողացել են իրենց տեղը զբաղեցնել շուկայում։
Միաժամանակ, Վրաստանի նախագահի թոռնուհին չի հայտնել, թե որքան է ներդրել ռեստորանում։
Շևարդնաձեն միայն ասել է, որ պատրաստվում է կոնցեպտուալ ցանց բացել ԱՄԷ-ում, Սինգապուրում և Եվրոպայում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։