Դոնի Ռոստով քաղաքի վթարային շենքում պատի քանդվելուց հետո փլուզվել է նաև մուտքը
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի վթարային շենքում պատի քանդվելուց հետո փլուզվել է մուտքը, հայտնել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ի իր ալիքում։
«Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, քանի որ նախօրեին բնակիչները տարհանվել էին։ Շենքը շրջափակված է։ Առավոտյան քաղաքապետարանի ներկայացուցիչները շարունակել են աշխատանքները մանևրային ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման ուղղությամբ»,- նշել է նահանգապետը։
Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ԱԻՆ-ին ու ՆԳՆ-ին, հայտնել էին Դոնի Ռոստովի կենտրոնում գտնվող տան պատի փլուզման մասին։ Նրանց տվյալներով՝ տարհանվել է 80 մարդ։