Սպասվում է առանց տեղումների եղանակ
![](/timthumb.php?src=disc/11-12-23/4cdf12a84cfcd1945d874a4d5145a220.jpg&w=450)
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին և 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 11-ին, 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին և 13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։