Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
![](/timthumb.php?src=disc/10-12-23/6f1f675bcb8b0c6ed50018fcf3286de1.jpg&w=450)
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությանը եզրափակեց ելույթը 2-րդ հորիզոնականով՝ խոցելով 576/եզրափակիչ 239.7/ միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Տեղեկացնենք՝ նախօրեին Հրաչ Բաբայանը Սերբիայի միջազգային առաջնությանը եզրափակեց ելույթը 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր:
Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին՝ դառնալով արծաթե մեդալակիր: