Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մեծ հույս եմ տածում. Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը
![](/timthumb.php?src=disc/10-12-23/6871df869a5678d359553c7674b51a30.jpg&w=450)
Կիրակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է Vatican news-ը։
«Ես Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մեծ հույս եմ տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանի հետ կապված», - ասել է Հռոմի պապը՝ միաժամանակ խրախուսելով երկու ժողովուրդներին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել։