Հրդեհ՝ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
![](/timthumb.php?src=disc/10-12-23/324828b6db7b5da98c21cfab577c40e3.jpg&w=450)
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։
Պարեկների մի մասը սահմանազատել է տարածքը, մի մասն էլ հրշեջների հետ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։
Այս պահին աշխատանքները շարունակվում են։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։