Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն
![](/timthumb.php?src=disc/10-12-23/a27698c8d862364fe2074fcd073a94b8.jpg&w=450)
Դեկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:55-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի Հացառատ թաղամասի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 9-ամյա Լ. Ն.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել Ոստիկանության Գավառի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արտակ Մ.-ն աշխատում է Գանձակ բնակավայրի 1-ին միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի միջնակարգ դպրոցներից մեկում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: