Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր
![](/timthumb.php?src=disc/09-12-23/a8b535ee81631e7eca649582ef408cb6.jpg&w=450)
Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։ Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը: Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին հայ-լեհական բարեկամական կապերի խորացման և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով: