Վթար՝ Երևանում. բախվել են Volkswagen ID4-ն ու Jeep-ը
![](/timthumb.php?src=disc/09-12-23/29bb2d6bc02cb7c9e80a6f8d2e44f7fd.jpg&w=450)
Դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արտեմ Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Ակսել Գրիգորյանի վարած Volkswagen ID.4 մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։