Տեղի կունենա Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
![](/timthumb.php?src=disc/09-12-23/10c3eb9ce0b3b9fc0f35b4f1ef64edfb.jpg&w=450)
Դեկտեմբերի 23-ին` ժամը 19։00-ին, Հայաստանի Օպերայի և Բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Երեկոն կկայանա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությանբ։