Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/08-12-23/341ec6dbde3cfe3aa71c50ba4bbe3395.jpg&w=450)
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: