Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
![](/timthumb.php?src=disc/07-12-23/9f95f25a2a92e45b56d5f75d9ee9e19a.jpg&w=450)
Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Հաշվի առնելով Գազայում իրավիճակի ծայրահեղ տագնապալի սրումը, մենք էմիրաթցիների և չինացիների հետ միասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել, որը կսկսվի վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքի ժամանակով 10:00-ին»,- հայտնել է Պոլյանսկին Telegram ալիքում։