«Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից
![](/timthumb.php?src=disc/07-12-23/adcde289a0f5b54f0deffed2aa7b9026.jpg&w=450)
«Բազումք» ընկերությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է արված.
«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից: Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO և HAYASAT-1:
Արձակումն իրականացվել է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռի կողմից»: