23-ամյա վարորդը Hyundai-ով բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում
![](/timthumb.php?src=disc/07-12-23/09de339cbe26e5be7cc324560597d200.jpg&w=450)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Գրիգոր Վարդանյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի տարածքից տեպի Տերյան փողոց ընթանալիս իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Վազգեն Զաքարյանի գլխավորությամբ:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: