Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող
![](/timthumb.php?src=disc/07-12-23/fcac0bf1dc0b3a052a8686a4fd002e07.jpg&w=450)
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող շախմատիստ Դանեշվար Բարդիայի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:
Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը: