Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել
![](/timthumb.php?src=disc/07-12-23/9b72cc42e5db4faa91356ac70ff08d4d.jpg&w=450)
2023 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։ Հայտնել է
Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը
ՍԴ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և ԵԽ երևանյան գրասենյակի համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի բարձր արդյունավետությունը։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին՝ Բարձր դատարանի բաց և պատրաստակամ համագործակցության համար, ինչ էլ ավելի է ամրապնդել երկկողմ համագործակցությունն ու նպաստել բարեփոխումների իրականացմանը։ Մարտինա Շմիտդը ԵԽ կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ։