Mercedes Vito-ն Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
![](/timthumb.php?src=disc/07-12-23/8e67e8e3ff21d504877abc5bfbfa77a0.jpg&w=450)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Պարեկային
ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնություն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: