Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
![](/timthumb.php?src=disc/07-12-23/19b2b740bde4433be74b6cf583957e45.jpg&w=450)
Ֆրանսիան հանդես կգա ԵՄ մակարդակով ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։
Նա նշել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այս հարցը կբարձրացնի երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը։
Լեժանդրը հիշեցրել է, որ Ֆրանսիան ազգային մակարդակով միջոցներ է ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի դեմ՝ սառեցնելով նրա ակտիվները՝ դրանք համաեվրոպական մակարդակով ընդլայնելու նպատակով։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, որի դրամական միջոցները սառեցվել են ֆրանսիական իշխանությունների կողմից, եվրոպական այս երկրում ակտիվներ այլևս չունի։ Սառեցման որոշումը ընդունվել է որպես նախապայման` համաեվրոպական մակարդակով այս միջոցառման ներդրման համար։