Սպասվում են տեղումներ և մառախուղ
![](/timthumb.php?src=disc/07-12-23/a33275e9f28e534774e0be69a37205e0.jpg&w=450)
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 8-10 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում` դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ի և 10-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։