Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփշտատուփ
![](/timthumb.php?src=disc/07-12-23/0ef2bf8573bc2dd7d9f70eb889ba9934.jpg&w=450)
Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք և զինամթերք պահելու կասկածանքով օդանավակայանի սրահում ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: