Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին
![](/timthumb.php?src=disc/07-12-23/785bd7ce2cff3177c0575d098cf072f3.jpg&w=450)
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել.
«35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում։ Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»։