ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
![](/timthumb.php?src=disc/07-12-23/d258f8b8c2858dfe4bbf68cc3fda1c2e.jpg&w=450)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի 18 դիտակետերում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։