Աբովյանի դրամատիկական թատրոնը կմասնակցի Թեհրանի «Ֆաջր» փառատոնին
![](/timthumb.php?src=disc/05-12-23/f3581ed5dd20c712f19383fb874c9446.jpg&w=450)
Աբովյանի դրամատիկական թատրոնը կմասնակցի հունվարի 21-31-ը Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում անցկացվող «Ֆաջր» միջազգային 42-րդ թատերական փառատոնին:
Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է «N6» հոգեբանական դրաման։
««Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է և մեծ պատիվ է մեզ համար այդ իրադարձությանը մասնակից դառնալը»,-ասվում է հաղորդագրության տեքստում: