Հովտամեջ գյուղում այրվել է վագոն տնակ
![](/timthumb.php?src=disc/03-12-23/59e2b81b09f315739ecc1a1d682e7051.jpg&w=450)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ: հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է վագոն-տնակը։