70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել
![](/timthumb.php?src=disc/03-12-23/7427199f9825a20960e5143051acf3fd.jpg&w=450)
Ուգանդացի 70-ամյա կինը արհեստական բեղմնավորման միջոցով երկվորյակներ է լույս աշխարհ բերել և դարձել աշխարհի ամենատարեց կանանցից մեկը, որը ծննդաբերել է:
Կինը կեսարյան հատում է տարել 31 շաբաթականում։ Վաղաժամ ծնված երեխաները տեղավորվել են ինկուբատորում և գտնվում են կայուն վիճակում։ Երեք տարի առաջ Սաֆինա Նամուկվայան նույն կլինիկայում արդեն աղջիկ է լույս աշխարհ բերել։
Կինը պատմել է, որ հղիությունը դժվար է եղել, քանի որ զուգընկերը լքել է իրեն, երբ իմացել է, որ նա երկվորյակների է սպասում, հաղորդում է The Independent-ը։