Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/03-12-23/7b0dfbe84ee3e427ab6fa5bb7b25e597.jpg&w=450)
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 11-13, գիշերը` 1-3 աստիճան տաքություն։