Վահագն Խաչատուրյանը և Կիպրոսի նախագահը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
![](/timthumb.php?src=disc/02-12-23/3391435026d7b533ed92140976764865.jpg&w=450)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է միջպետական գործընկերության հետագա զարգացման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների և փոխշահավետ գործընկերության շարունակական ամրապնդման վերաբերյալ: